Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.04.2024 | 00:01

Իմ հրեշտա՛կ, եղի՛ր ինձ հետ:

Մի՛ թող ինձ դժվար պահերին,

Օրհնի՛ր ինձ ճիշտ բաներ անելու համար,

և մի՛ թողեք ինձ

առանց աջակցության:

Աղոթի՛ր ինձ համար մեր Ամենակարող Տիրոջը,

և փրկիր ինձ սխալ որոշումներից:

Ամեն:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ